Հարց քաղաքացիներից` եթե անձը դիմել է բժշկասոցիալական փորձաքննության մարմին և մերժում է ստացել, ապա ե՞րբ կարող է վարչական բողոք ներկայացնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե անձը հաշմանդամության կարգ ստանալու համար դիմել է բժշկասոցիալական փորձաքննության մարմին եւ մերժում է ստացել, ապա ե՞րբ կարող է քաղաքացին վարչական բողոք ներկայացնել:

Ջուլյա Մարկոսյան (63 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ջ. Մարկոսյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ վարչական ակտի ուժի մեջ մտնելու օրվանից (բժշկասոցիալական փորձաքննական որոշում ընդունելու օրվանից) 6 ամսվա ընթացքում: (Հիմք` «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի):

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ բողոքարկման ժամկետը բաց թողնելու պատճառը վերացնելուց հետո վարույթի մասնակիցը կարող է բողոք ներկայացնել 15 օրվա ընթացքում` նշելով ժամկետը բաց թողնելու պատճառը: Վարչական մարմինը, որի վարույթում է գտնվում վարչական բողոքը, վերականգնում է բաց թողնված ժամկետը եւ բողոքն ըստ էության քննարկում եւ լուծում է, եթե բողոքով կամ բողոքի քննարկման ընթացքում հիմնավորվում է բողոք բերողից անկախ պատճառներով բողոքարկման ժամկետը բաց թողնելու հանգամանքը:




Լրահոս