Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են ВАЗ 2110-ը, BMW-ն ու Volkswagen-ը. կա 4 վիրավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ԱԻՆ մամուլի ծառայությունից տեղեկացավ, որ այսօր ժամը 17:58-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին՝ Լիճք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

shamshyan.com-ի փոխանցմամբ` վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն: Վիրավորներից երկուսին հիվանդանոց են տեղափոխել քաղաքացիները, 2-ին՝ Մարտունու հիվանդանոցի բժիշկները:




Լրահոս