Մանրամասներ Արա Զոհրաբյան ԱԺ խմբակցություններ հանդիպումներից. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը երեկ այցելել է խորհրդարան և հանդիպել ԱԺ խմբակցությունների հետ: Նա զգուշացրել է, որ եթե այսօր մեկնարկելիք ԱԺ արտահերթ նստաշրջանում ընդունվեն Քաղաքացիական դատավարության օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները, ինչը իրավունք է տալիս տուգանել կարգազանց փաստաբաններին, ապա ինքը չի կարող երաշխավորել, որ փաստաբանները անժամկետ գործադուլ չեն հայտարարի: Զոհրաբյանն առաջարկել է, որ փաստաբաններին նախազգուշացնելու կամ պատժելու իրավունքը թողնվի պալատին, բայց իշխանությունները փաստաբաններին ճնշելու գործուն մեխանիզմի գործադրումը համարում են օրախնդիր: Հայաստանում ձևավորվում է մի համակարգ, որտեղ նախկինում եղած մանր-մունր ազատություններն անգամ ենթակա են էական սահմանափակման:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս