***
Փետրվարի 9-ին, ժամը 11.00-ին «Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրն է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի Համաշխարհային քաղաքականության եւ միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
ԹԵՄԱ` Ի՞նչ է թաքնված Ալիեւի շտապողականության հետեւում (արտաքին քաղաքական գործոնները):
Դեսպանը նաեւ կանդրադառնա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությանը` Հայոց ցեղասպանության եւ արցախյան կարգավորման հարցերը քաղաքականօրակարգ բերելու վերաբերյալ, եւ այդ կապակցությամբ Թուրքիայից հնչող մտահոգություններին:
***
Փետրվարի 9-ին ժամը 11:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը: ԹԵՄԱ՝ ամփոփ դիտարկումներ ներքաղաքական գործընթացների մասին. իրողություններ և հնարավոր զարգացումներ:
***
Փետրվարի 9-ին ժամը 11:00-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում «Դինգո թիմ» կազմակերպության նախագահ ՕվսաննաՀովսեփյանը և «Դինգո թիմ» ՀԿ համակարգող Գոհար Մանուշակյանը կխոսեն թափառող շների թվաքանակի, սպանդի և նրանց ճակատագրի մասին,ինչպես նաև կանդրադառնան մարդկանց խնամակալության տակ գտնվող կենդանիների վիճակին:
***
ՓԵՏՐՎԱՐԻ 9-ին` ժամը 11:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանի ասուլիսը:
ԹԵՄԱ – 2018 թվականն իբրև երիտասարդության տարի. «Արարող ձեռքեր» ծրագիրը երիտասարդ արվեստագետների համար:
…
ՓԵՏՐՎԱՐԻ 9-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանի, «My Armenia» ծրագրի ղեկավար Սիսակ Մխիթարյանի, «Ջերմուկի երիտասարդական կենտրոն» ՀՈԱԿ տնօրեն Սյուզաննա Ավետիսյանի ասուլիսը:
ԹԵՄԱ -«Ձնեմարդուկ 2018՝ ձնեարվեստի փառատոն» փառատոնային ծրագիր: