Փետրվարի 9-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

***

Փետրվարի 9-ին, ժամը 11.00-ին «Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրն է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի Համաշխարհային քաղաքականության եւ միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

ԹԵՄԱ` Ի՞նչ է թաքնված Ալիեւի շտապողականության հետեւում (արտաքին քաղաքական գործոնները):

Դեսպանը նաեւ կանդրադառնա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությանը` Հայոց ցեղասպանության եւ արցախյան կարգավորման հարցերը քաղաքականօրակարգ բերելու վերաբերյալ, եւ այդ կապակցությամբ Թուրքիայից հնչող մտահոգություններին:

***

Փետրվարի 9-ին ժամը 11:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը: ԹԵՄԱ՝ ամփոփ դիտարկումներ ներքաղաքական գործընթացների մասին. իրողություններ և հնարավոր զարգացումներ:

***

Փետրվարի 9-ին ժամը 11:00-ին  «Պոստ Սկրիպտում»  մամուլի ակումբում «Դինգո թիմ» կազմակերպության նախագահ ՕվսաննաՀովսեփյանը և «Դինգո թիմ» ՀԿ համակարգող Գոհար Մանուշակյանը կխոսեն թափառող շների թվաքանակի, սպանդի և նրանց ճակատագրի մասին,ինչպես նաև կանդրադառնան մարդկանց խնամակալության տակ գտնվող կենդանիների վիճակին:

***

Փետրվարի 9-ին ժամը 12.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա Երևան քաղաքի թիվ 28 երթուղու տնօրեն Վլադիկ Աբրահամյանի ասուլիսը։
 Թեման՝ «Հասարակական տրանսպորտն առանց գծատերերի ու «Գազելների». Ո՞վ և ինչպե՞ս է որոշում վերջիններիս  ճակատագիրը. Բարեփոխումների չբարձրաձայնված  մի շարք խնդիրները. Ի՞նչ կլինի մինչև 1 տարին և մեկ տարի անց. Կանխատեսումներ և խնդիրների կարգավորման հնարավոր  լուծումներ»։
***
Փետրվարի 9-ին ժամը 14.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա Հայ պատգամավորների միջազգային ասոցիացիայի անդամներ՝  Վարդան Պետրոսյանի,  Արագած Ախոյանի և Գուրգեն Եղիազարյանի ասուլիսը։
Թեման՝ «Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների  շուրջ ծավալվող վերջին իրադարձությունները»։
***

ՓԵՏՐՎԱՐԻ 9-ին` ժամը 11:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանի ասուլիսը:

ԹԵՄԱ – 2018 թվականն իբրև երիտասարդության տարի. «Արարող ձեռքեր» ծրագիրը երիտասարդ արվեստագետների համար:

ՓԵՏՐՎԱՐԻ 9-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանի, «My Armenia» ծրագրի ղեկավար Սիսակ Մխիթարյանի, «Ջերմուկի երիտասարդական կենտրոն» ՀՈԱԿ տնօրեն Սյուզաննա Ավետիսյանի ասուլիսը:

ԹԵՄԱ -«Ձնեմարդուկ 2018՝ ձնեարվեստի փառատոն» փառատոնային ծրագիր:




Լրահոս