ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հեռուստատեսային փորձը հաշվի առնելով` ես որևէ իրավիճակում չեմ կաշկանդվում. Արմեն Ամիրյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` ՀՀ արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենսդրական նախագիծ, որտեղ նախատեսված է կառավարության նիստերն անցկացնել դռնփակ: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` նշել էր, թե նախարարները կաշկանդվում են դռնբաց նիստերի ժամանակ բանավիճել իրար հետ: Այս առումով «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ` հասկանալու համար, թե որքանով են դռնբաց նիստերը կաշկանդում նրանց:

-Պարո՛ն Ամիրյան, որպես կառավարության դռնփակ նիստերի անցկացման հիմնավորում նաեւ բերվում է այն, որ նախարարները կաշկանդվում են ազատ բանավիճել կառավարության նախագծերի շուրջ: Դուք կաշկանդվո՞ւմ եք:

-Իմ նախորդ` հեռուստատեսային փորձը հաշվի առնելով` ես որեւէ իրավիճակում չեմ կաշկանդվում: Բայց ասածի մեջ կա ճշմարտություն:

-Բայց չե՞ք կարծում, որ այսպես փորձ է արվում սահմանափակել լրագրողների աշխատանքը:

-Չեմ կարծում, որովհետեւ նախարարները բոլորն էլ բաց են շփումների առումով եւ պատրաստ ներկայացնելու ավելին, քան դուք կարող եք ստանալ այդ նիստերը բաց ձեւով հեռարձակելուց: Եվ, իսկապես, նույնիսկ ամենադեմոկրատական երկրներում փակ են նիստերը:

-Կարծում եք` իսկապե՞ս կաշկանդվում են նախարարները բանավեճի մեջ մտնելուց:

-Կդժվարանամ մյուսների անունից ասելուց, թերեւս` այո: Իմ պարագայում ես որեւէ ձեւով կաշկանդվածություն չունեմ:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս