Վարչապետը պիտի հաղթի նախագահին. «շենշող» ձայներ են ակնկալում. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխող կուսակցությունում այս օրերին զբաղված են «հաշվապահական» գործունեությամբ` գումարում-հանում են կատարում: ՀՀԿ-ում այն կարծիքի են, որ խորհրդարանում ապագա վարչապետը պետք է ընտրվի ավելի «շենշող» ձայներով, քան նախագահը: «Նախագահն առաջին փուլում ընտրվում է ¾ , ասել է` 79 ձայնով, Սահմանադրության 149-րդ հոդվածն էլ ամրագրում է, որ վարչապետն ընտրվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, ասել է թե` 53 ձայնով»,- ասաց ԱԺ պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը:

Գ. Ծառուկյանն ասել է, որ եթե նախագահին «այո» ասեն, ողջ դաշինքով են ասելու, ինչն էլ նշանակում է, որ անկուսակցական նախագահն ստանալու է շատ ավելի, քան անհրաժեշտ է՝ 79 ձայնից ավելի․ դա նժդեհականներիդ չի՞ վիրավորում։ «Ինստիտուցիոնալ առումով երկու պաշտոնների շեմը պատահական չէ ընտրված. շատ ու քչի խնդիր չկա՝ նախագահը ներկայացուցչական պաշտոն է, քաղաքական ուժը պատասխանատու է նրա համար, բայց նա պետության գլուխն է, նախագահը` բոլորի, դրա համար շեմը բարձր է։

Վարչապետը թիմի, իշխող ուժի ներկայացուցիչն է, դրա համար փոքր շեմ է նախատեսված: Ինքս առավել քան վստահ եմ, որ վարչապետի շուրջ շատ ավելի մեծ կոնսոլիդացիա կլինի, քան նախագահի, մանավանդ՝ եթե այդ թեկնածուն լինի Սերժ Սարգսյանը, չնայած կանխավ չեմ կարող ասել, թե ով կլինի»: Իսկ հնարավո՞ր է, որ հենց այդ «պատճառով» նախագահն առաջին փուլով չանցնի: «Հնարավորի մասին հարցերն իմ ժանրում չեն»,- ասաց նախկին դատախազը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս