Ներդրումները մամենտալնի չեն լինում. Գագիկ Մակարյան. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը այն կարծիքին չէ, որ 856 մլն դոլար ներդրումը վարչապետ Կարեն Կարապետյանն է բերել․

«Ներդրումներն անմիջապես տեղի չեն ունենում, չեն հոսում, ինչպես ասում են՝ մամենտալնի չեն: Օրինակ՝ Ամուլսարի դեպքում մենք գիտենք, որ այդ պրոյեկտը առնվազն 5 տարի ընթանում է։ Նայած թե ներդրումների պիկը որ տարվա վրա է ընկել, այդ տարին էլ ավելի շահող է դառնում։ Հիմա 2017-ին ներդրումների մի մեծ կտորը բաժին է ընկել Ամուլսարին, որովհետև հասել են նրան, որ ֆաբրիկան գործարկելու արտադրական, նախապատրաստական պրոցեսներում է։ Երկրորդը ՀԷՑ-ն է, որն ունի շատ մեծ ներդրումային ծրագիր, որը հասնում է 700 միլիոնից ավելի գումարների, ընդ որում՝ մի քանի ուղղություններ ունեն, 3-րդ կարևոր գործոնն այն է, որ Իրաքում, Քուվեյթում շեյխերը հետաքրքրված են տեղի գյուղատնտեսության մեջ ներդրումներ կատարելով»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս