Փետրվարի 10-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 10-ին ժամը 12:00-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը կխոսի Իլհամ Ալիևի վերջին հայտարարության մասին, բանախոսը կանդրադառնա նաև ներքին և արտաքին քաղաքական զարգացումներին:

***

փետրվարի 10-ին, ժամը  16:00-ին` «Տաշիր Սթրիթում» (Հյուսիսային պողոտայի ստորգետնյա հատված) տեղի կունենա «Երևանի սիրտը նոր ռիթմով» խորագրով տոնական միջոցառում՝ նվիրված Տաշիր փողոցի զարգացմանն ուղղված նախաձեռնություններին և ծրագրերին։

Միջոցառման շրջանակում, ի թիվս այլոց, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, ինչպես նաև  ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեն «Տաշիր Գրուպ» ընկերության հետ կստորագրեն  համագործակցության հուշագրեր։

Նույն օրը Տաշիր փողոցում տեղի կունենա թանգարանային առաջին նմուշի բացման արարողությունը, որին կհաջորդի մշակութային ծրագիր։

***

ՓԵՏՐՎԱՐԻ 12-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա «Եվրոպա Դոննա Արմենիա» հիմնադիր նախագահ Նվարդ Քոչարյանի, «Եղիր տեղեկացված» ՀԿ նախագահ Արուսիկ Մկրտչյանի, «Եվրոպա Դոննա Արմենիա» ՀԿ խորհրդի անդամ Աննա Խաչատրյանի ասուլիսը:

ԹԵՄԱ – Մեկնարկում է «Վաղ և ճշգրիտ» կարգախոսը կրող արշավը, որը միտված է քաղցկեղի կանխարգելմանը: Բանախոսները կներկայացնեն արշավի մանրամասները, ինչպես նաև կխոսեն Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի հիվանդացության ներկայիս իրավիճակի, հիմնախնդիրների և բուժման արդյունավետության բարձրացման վերաբերյալ:

***

Փետրվարի 12-ին  ժամը 12 00 Հայացք մամուլի ակումբի հյուրերն են ԱՀԹ Բյուրավանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Ղազար քահանա Պետրոսյանը և Հայոց ազգագրության թանգարանի գիտական գծով փոխտնօրեն, ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը:

Թեման՝ Տյառնընդառաջ՝ տոնի խորհուրդը, ազգային սովորությունները, երբ և ինչպես էին նշում հայերը հնում:

***

Փետրվարի 12-ին  ժամը 13 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է Երջանկության գաղտնիք ամուսնական գործակալության տնօրեն Իլոնա Բաղիշյանը:

Թեման՝ Փետրվարի 12-ը  ամուսնական գործակալությունների միջազգային օր: Ինչպե՞ս գտնել երկրորդ կեսին և ինչպե՞ս հաջողակ ամուսնանալ:

***

Փետրվարի 12-ին ժամը 12.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս՝ փաստաբանների մասնակցությամբ։
Թեման՝ «Նոր մանրամասներ՝ Բերդում  2016թ. մարտի 18-ին կատարված սպանության և սպանության մեջ մեղադրվող 26-ամյա Բերդի բնակիչ  Գրիգոր Մաթևոսյանի դատական գործի վերաբերյալ։ Ինչի՞ մասին են բարձրաձայնելու փաստաբանները և ինչո՞ւ են դիմում ԶԼՄ-ներին»։
Բանախոսներն են փաստաբաններ՝
Լևոն Բաղդասարյան  – Լեվ Գրուպի գլխավոր տնօրեն
Թադևոս Ալեքսանյան
***
Փետրվարի 12-ին ժամը 13.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս՝ Ամուսնության գործակալությունների միջազգային օրվա կապակցությամբ։
Թեման՝ «Ամուսնության գործակալությունները Հայաստանում, դրանց գոյության ահրաժեշտությունը, մատուցվող ծառայությունների որակն ու արդյունավետությունը, մասնագետների ընտրությունը, աշխատանքի կազմակերպման գործընթացը, տվյալների հավաքագրման մեխանիզմները, ազգային մտածողության և հոգեբանության  համադրումը  ամուսնության ոչ ավանդական ձևաչափում, գործակալությունների առկայությունը որպես ընտանիքի ձևավորման հնարավորություն թե՞ բիզնես, հանրային կարծիքը և առկա խնդիրները»։
Բանախոսներն են՝
Նարե Մարտոյան – Ամուսնության և ընտանիքի «Հանդիպում» հոգեբանական կենտրոնի տնօրեն
Աննա Բադալյան – հոգեբան
Ահարոն Ադիբեկյան – սոցիոլոգ, «Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար




Լրահոս