Քաղաքապետարանի հերթական ճոխությունը. 20 հազար դոլարով մեքենա են գնում, բայց վերելակ նորոգելու գումար չունեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետարանը հրապարակել է ընթացիկ տարվա գնումների պլանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քաղաքապետարանը այս տարի եւս ոչ մի կոպեկ չի տնտեսելու` շռայլորեն վատնելով համայնքային բյուջեի միջոցները: Ու սա այն դեպքում, երբ 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Հայաստանի պետական համակարգն ըստ էության անցել է ծախսերի խնայողական ռեժիմին: Մինչդեռ պարոն Տարոն Մարգարյանի ղեկավարած կառույցն, ընդհակառակը, շարունակում է մսխել:

Մեկ ուշագրավ փաստ էլ. որեւէ երաշխիք չկա, որ հատկացված միջոցները մինչեւ վերջին լուման ծառայում են իրենց նպատակին, ընդհակառակը, համառ կասկածներ կան, որ իրականում գնումների գումարի մի մասը ատկատի ճանապարհով հոսում է քաղաքապետի, նրա տեղակալների ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաների գրպանը` նպաստելով նրանց գերհարստացմանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում




Լրահոս