
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, փետրվարի 9-ին՝ ժամը 14.45-ին, Մասիս գյուղի Պ.Սևակի փողոցի տներից մեկում հայտնաբերվել և Արտաշատի բաժին բերման է ենթարկվել 1973 թ. ծնված Խաչիկ Կ.-ն, որը 2017թ. նոյեմբերի 13-ից Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (Յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ), 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (Գողությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի (Գողությունը, որը կատարվել է պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով) մեղադրանքներով:
Խաչիկ Կ.-ի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: