Փետրվարի 14–ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն «Դիսըբիլիթի ինֆո» ՀԿ նախագահ Զարուհի Բաթոյանը, «Լռության ձայն» ՀԿ նախագահ Արտաշես Հովհաննիսյանը եւ ՀՊՄՀ ասպիրանտուրայի ուսանող, տիֆլոմանկավարժ, չտեսնողների տարածական կողմնորոշման հրահանգիչ Սիփան Ասատրյանը:
ԹԵՄԱ՝ Բարձրագույն կրթության մասին նոր օրինագիծը բավարար հիմքեր չի ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց բարձրագույն կրթություն ստանալու իրավունքի իրացման համար. օրինագիծը չի քննարկվել հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց շահերը ներկայացնող կազմակերպությունների հետ. հյուրերը կներկայացնեն իրենց մտահոգությունները, փորձագիտական կարծիքը և առաջարկները՝ կապված բարձրագույն կրթության մատչելիության հետ։
***
Փետրվարի 14-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: ԹԵՄԱ՝ տարածաշրջանային զարգացումներ և մարտահրավերներ
***
Փետրվարի 14-ին ժամը 12.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա «Պահանջում ենք պատժել սրբապիղծ Աթեշյանին» հասարակական–քաղաքացիական նախաձեռնության անդամներ՝ լրագրող Գոհար Արշակյանի, մանկավարժ Սոսե Ղլեջյանի ասուլիսը։
Թեման՝ ««Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունները և հայկական համայնքի ապագան։ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի կողմից Պոլսո հայոց պատրիարքության ընդհանուր փոխանորդի պաշտոը վերստին ստանձնելը և Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի Ստամբուլից հեռանալու որոշումը։ Նախաձեռնության կողմից զանգ – հարցադրումները Մայր Աթոռին և հրատապ անելիքները»։
***
Փետրվարի 14-ին ժամը 12:30-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում «Դեպի Եվրատեսիլ» նախագծիմասնակիցներ Գևորգ Հարությունյանը և «Nemra» խմբի անդամները կխոսեն իրենց անցած ճանապարհի, նախագծի ընթացքում ունեցած սպասելիքների և իրենց ֆավորիտների մասին: