Հայաստանի զարգացման հիմնադրամն ու Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը լուրջ բեռ են ՀՀ պետական բյուջեի վրա: Ու չնայած այս Պարզվում է, որ Արմեն Ավակյանի գլխավորած Հայաստանի զարգացման հիմնադրամը, որը իբր կոչված է իրականացնել երկրի զբոսաշրջության խթանմանն ուղղված միջոցառումներ, ջանք ու եռանդ չի խնայում պետական միջոցները վատնելու ուղղությամբ:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս հիմնադրամի աշխատակազմը նախատեսել է գնել 10 հատ 1500 դրամանոց սիգարետ: Թե ում համար են նախատեսված այս սիգարետները, գնումների պլանում ոչ մի հաշվետվություն չկա ներկայացված:
Ստացվում է, որ հիմնադրամում աշխատող օսլայած մազերով ջահելները իրենց փողկապները ամուր ձգած, գեղեցիկ կահավորված սենյակներում նստած ժամանակ են անցկացնում: Եւ արդեն կանխատեսելի է, թե ինչպես են նրանք աշխատելու կամ կառուցվածքային բարեփոխումների վերաբերյալ առաջարկություններ մշակելու:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում: