Փետրվարի 15-ին ժամը 13:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրերն են Երևանի ավագանու Ելք խմբակցության անդամներ Տիգրան Ավինյանը ( Ելք դաշինքի խոսնակ) և Զարուհի Բաթոյանը: ԹԵՄԱ՝ Ելք դաշինքի գնահատականը Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպի առթիվ:
***
Փետրվարի 15՝ ժամը 19.00, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Պենդերեցկու 85-ամյակին նվիրված փառատոնի շրջանակներում տեղի կունենա ՔշիշտոֆՊենդերեցկու երգչախմբային երաժշտության երեկո։ Ելույթ կունենա «Հովեր» պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան)։
Փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո։ Հոբելյանական փառատոնը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբկազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, «Երևանյան հեռանկարներ» միջազգայիներաժշտական փառատոնը։
***
ՓԵՏՐՎԱՐԻ 15-ին` ժամը 13:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՀՀ ԱՆ Գլխավոր մանկական արյունաբան, ԵՊԲՀ արյունաբանության և փոխներարկաբանության ամբիոնի դոցենտ Անահիտ Զաքարյանի, պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի բժիշկ, արյունաբան Լուսինե Քրմոյանի ասուլիսը:
ԹԵՄԱ – Փետրվարի 15-ը Մանկական քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Բանախոսները կներկայացնեն հիվանդացության վերաբերյալ վիճակագրություն, բուժման ուղղությամբ գրանցված հաջողությունները:
***
Փետրվարի 15–ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն «Հայ լուսանկարիչներ» գրքի հեղինակ, լուսանկարիչ Վահան Քոչարը եւ «photopodium.com» լուսանկարչական կայքի հայաստանյան ներկայացուցիչ, լուսանկարիչ Արմեն Ենգոյանը:
ԹԵՄԱ՝ առաջիկայում Երևանում նախատեսված է լուսանկարչական միջազգային ցուցահանդես. Հայաստանում լուսանկարչությունը զուրկ է պետական աջակցությունից և անտեսված՝ մինչդեռ լուսանկարչական արվեստը բավականին հեռանկարային ոլորտ է և կարող է Հայաստանը ներկայացնել միջազգային ասպարեզում. ոլորտում առկա խնդիրները եւ դրանց հնարավոր լուծումները:
***
Փետրվարի 15-ին ժամը 12:00-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը կխոսի ներքին և արտաքինքաղաքական զարգացումների մասին, ինչպես նաև կանդրադառնա թուրք–ամերիկյան հարաբերություններին և Ամերիկայի սպառնալիցհայտարարությանը