Հարց քաղաքացիներից` ի՞նչ ժամկետում կարելի է բողոքարկել ստուգման ակտը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` ի՞նչ ժամկետում կարելի է բողոքարկել ստուգման ակտը:

Նորայր Ջանիբեկյան (42 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ն. Ջանիբեկյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի համաձայն` ստուգումն իրականացնող անձանց գործողությունները, ինչպես նաեւ ստուգման արդյունքում կազմված ակտը երկու ամսվա ընթացքում, եթե օրենքով այլ բան չի նախատեսվում, կարող են բողոքարկվել այն պետական մարմնին, որին անմիջականորեն ենթարկվում է (են) ստուգող անձը (անձինք), կամ դատարան:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ այս օրենքը չի կարգավորում ՀՀ կենտրոնական բանկի կողմից բանկերի, ինչպես նաեւ ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզիա ստացած անձանց գործունեության նկատմամբ իրականացվող վերստուգումների, ՀՀ վերահսկիչ պալատի կողմից իրականացվող վերահսկողության ՀՀ մաքսային օրենսգրքով նախատեսված մաքսային հսկողության հողերի օգտագործման ու պահպանման նկատմամբ, բաժնետերերի փայատերերի հիմնադիրների կամ անդամների կողմից իրականացվող հսկողության հետ կապված հարաբերությունները:




Լրահոս