Երևանում տեղի ունեցած դաժան ու ողբերգական դեպքի մանրամասները. ինքնասպան են եղել մայր ու աղջիկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

shamshyan.com-ը գրում է, որ այսօր՝ փետրվարի 15-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։50-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ կնոջ և աղջկա դիեր կան։

Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են միջին և երիտասարդ տարիքի կնոջ դիեր։ Ըստ նախնական տեղեկությունների, վերջիններս ինքնասպանություն գործելու նպատակով կամրջից իրենց ցած են նետել։ Նրանք մայր ու դուստր էին։ Մայրը 37 տարեկան էր, իսկ դուստրը՝ 9 տարեկան։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների ինքնությունը։

Մայր ու աղջիկ 3 օր էր, որպես անհայտ կորած որոնվում էին Ոստիակնության Մաշտոցի բաժնի կողմից։

Մանրամասները` սկզբնաղբյուրում:




Լրահոս