Հրազդանի քաղաքապետի որդու մասնակցությամբ վրաերթի հետքերով. ինչ դիմում է ներկայացրել դատախազը Կոտայքի մարզպետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Կոտայքի մարզի դատախազ Ռաֆայել Խաչատրյանի հետ` Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի որդու կողմից տեղի ունեցած մահված ելքով վրաերթի շուրջ:

-2017թ. հունիսի 8-ին Հրազդանի քաղաքապետ Ա.Դանիելյանի որդին՝ 16-ամյա Ռազմիկ Դանիելյանը վերցրել էր քաղաքապետարանին պատկանող «Նիսսան Տիանա» մակնիշի ավտոմեքենան և վրաերթի ենթարկել քաղաքացի Վալերի Թորոսյանին, որն էլ գիտակցության չգալով մահացել էր: Ամանորի նախաշեմին այդ գործը կարճվեց: Հրահանգ ունեի՞ք` քաղաքապետի անչափահաս որդուն չպատժելու մասին:

-Ձեր դիտարկումն ավելի շատ սուբյեկտիվ մեկնաբանություն է, քան հարցադրում: Քրեական գործերի ընթացքի լուծման վերաբերյալ ո՛չ հրահանգ տալու կարգ և ո՛չ էլ պրակտիկա չկա: Ուստի կրկին անգամ նշեմ, որ վերոհիշյալ քրեական գործով իրականացվել է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, ինչի մասին հանգամանորեն նշեցի:

Ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում




Լրահոս