Հայ դահուկորդը 83-րդ տեղն է զբաղեցրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում ընթացող ձմեռային օլիմպիական խաղերում այսօր հանդես է եկել Հայաստանի ներկայացուցիչ, դահուկորդ Միքայել Միքայելյանը տղամարդկանց 15 կմ ազատ ոճ մրցատարածությունում:

18-ամյա հայ մարզիկը ցուցադրած 39:01.4 արդյունքով 119 մարզիկների մեջ զբաղրել է 83-րդ տեղը:

Այս մրցաձևում օլիմպիական ոսկին նվաճել է Շվեյցարիայի ներկայացուցիչ Դարիո Կոլոնյան` 33 րոպե 43.9 վայրկյան արդյունքով:

Այս կերպ, Միքայելյանն ավարտել է ելույթներն իր առաջին օլիմպիական խաղերում: Ավելի վաղ, դահուկորդը 3:37.40 արդյունքով (+28.86) զբաղեցրել էր 72-րդ տեղը սպրինտ մրցաձևում:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Կատյա Գալստյանը դահուկավազքի կանանց ազատ ոճով 10 կմ մրցատարածությունում երեկ զբաղեցրել է 72-րդ տեղը` ցույց տված 30:25.1 արդյունքով:

Իսկ մեր վերջին ներկայացուցիչը` լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը, հանդես կգա փետրվարի 22-ին` հատուկ ոլորավայրէջք մրցաձևում:




Լրահոս