Փետրվարի 19-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՓԵՏՐՎԱՐԻ  19-ին` ժամը 11:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա  էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրման հանձնաժողովի ղեկավար Վարդան Գեւորգյանի ասուլիսը:

ԹԵՄԱ –  էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրման գործընթացի մանրամասները, գրանցված արդյունքները:

***

Փետրվարի 19-ին, ժամը 11:30-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում /Հասցե` Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2 /տեղի կունենա նախարար Լևոն Մկրտչյանի մամուլի ասուլիսը: Թեման` «2017թ. կատարված աշխատանքներ, ներդրումներ և 2018 թ.նախատեսվող ծրագրեր»:

***

Փետրվարի 19-ին, ժամը 12:00-ին ՀՀ առողջապահության նախարարության կոլեգիայի դահլիճում տեղի կունենա բրիֆինգ: Թեման՝ 2017թվականի նոյեմբերի 9-ին ընդունված կառավարության որոշումն է «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ էլեկտրոնային եղանակով) կարգը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու մասին»: Առաջիկայում Հայաստանում գրանցված 4723 դեղից 3632-ը վաճառվելու է դեղատոմսով: Իսկ մարտի 1-ից դեղատոմսով կվաճառվեն որոշ դեղեր, մասնավորապես` հակաբիոտիկները: Բանախոսներ` առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյան, ՀՀ ԱՆ Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյան, ՀՀ ԱՆ աշխատակազմի
Դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Վարդուհի Գրիգորյան

***

Փետրվարի 19-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: ԹԵՄԱ՝ դիտարկումներ տարածաշրջանային գործընթացների և հնարավոր զարգացումների շուրջ:
***
Փետրվարի 19-ին  ժամը 12 00 Հայացք մամուլի ակումբի հյուրերն են Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ, տնտեսագետ Մովսես Արիստակեսյանը և վարորդների իրավունքների պաշտպան-փաստաբան Արտակ Խաչատրյանը:

Թեման՝ Կարմիր գծեր՝ ապօրինի վճար, որը հակասում է Սահմանադրությանը և 13 իրավական ակտերին, ճանապարհային երթևեկության կանոնների իրավախախտումներ՝ որպես կեղեքիչ գործիք:

***
Փետրվարի 19-ին  ժամը 12 00 Հայացք մամուլի ակումբի հյուրերն են Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ, տնտեսագետ Մովսես Արիստակեսյանը և վարորդների իրավունքների պաշտպան-փաստաբան Արտակ Խաչատրյանը:

Թեման՝ Կարմիր գծեր՝ ապօրինի վճար, որը հակասում է Սահմանադրությանը և 13 իրավական ակտերին, ճանապարհային երթևեկության կանոնների իրավախախտումներ՝ որպես կեղեքիչ գործիք:

***
Փետրվարի 19-ին ժամը 12.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28, 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս՝   Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ։

Թեման՝ «Գրի և գրքի նկատմամբ  հասարակական  ներկայիս վերաբերմունքը, որքանո՞վ է այսօր պահանջված գիրքը և ո՞րն է նրա դերը,  ժամանակակից գրականության որակն ու բովանդակությունը,  ընթերցանության ընդհանուր պատկերը և ազգային առանձնահատկությունները,  գրքի շուկան և ոլորտին առնչվող պետական, հասարակական և մասնավոր կազմակերպությունների համագործակցությունը, հրատարակչությունների, գրախանութների, գրադարանների ու դպրոցների դերը  ընթերցանության մակարդակի բարձրացման գործընթացում, ոլորտի հրատապ խնդիրներն ու իրավիճակի շտկման ուղիները»։

Բանախոսներն են՝

Վահագն Սարգսյան – «Հայաստան»  հրատարակչություն-տնօրեն

Խաչիկ Վարդանյան – «Բուկինիստ» գրախանութի տնօրեն

Կարինե Հակոբյան – Գրող –  հրապարակախոս

***

Փետրվարի 19-ը` ամենայն հայոց բանաստեղծ Հովհ. Թումանյանի ծննդյան օրը, Հայաստանում ավանդաբար նշվում է որպես գիրք նվիրելու օր:

Ինչպիսի՞ն է արդի հայ գրողի եւ ընթերցողի կապը, ի՞նչ գրքեր են այսօր վաճառվում Հայաստանում եւ ի՞նչ խնդիրներ ունի տեղական գրական շուկան:

Ժամանակակից հայ գրականության հիմնախնդիրների շուրջ փետրվարի 19-ին, ժամը 12.00-ին «Անդրադարձ» մամուլի ակումբում կխոսեն «Անտարես» հրատարակչությանտնօրեն Արմեն Մարտիրոսյանը եւ հրատարակչության գլխավոր խմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը:

***

Փետրվարի 19-ին ժամը 12:00-ին  «Պոստ Սկրիպտում»  մամուլի ակումբում ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանըկխոսի ներքաղաքական առաջիկա զարգացումներից և կանդրադառնա «Ելք» խմբակցության կողմից շրջանառության մեջ դրած Թվայինտեխնոլոգիաների զարգացման մասին օրենքի նախագծին:

(Թվային տեխնոլոգիաների զարգացման մասին օրենքի նախագիծ.  Սույն օրենքը կարգավորում է ՀՀ վարչական տարածքում ՀՀ ռեզիդենտ և ոչռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից կրիպտոարժույթի մայնինգով (այսուհետ՝ մայնինգ) զբաղվելուն առնչվողիրավահարաբերությունները):




Լրահոս