Հարց քաղաքացիներից` ի՞նչ է միանվագ վճարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` ի՞նչ է միանվագ վճարը: Ինչի՞ հիման վրա է վճարվում այն:

Համլետ Պետրոսյան (66 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հ. Պետրոսյանի հարցին ի պատասխան` տեղեկանում ենք, որ միանվագ վճարը կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո անձի կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջապես մասնակցին միանգամից վճարելն է:

Եթե մասնակցի` կուտակային միջոցները հավասարաչափ ամսական վճարների վերածելու դեպքում ամսական գումարը փոքր է հիմնական կենսաթոշակի 75 տոկոսից կամ հավասար է դրան, ապա մասնակիցն իրավունք ունի կուտակած միջոցները ստանալ միանվագ վճարների ձեւով: Բացի դրանից` եթե մասնակցի` կուտակային միջոցները հավասարաչափ ամսական վճարների վերածելու դեպքում ամսական գումարը գերազանցում է հիմնական կենսաթոշակի հնգապատիկը, ապա մասնակիցը պարտավոր է կնքել հիմնական կենսաթոշակի հնգապատիկն ապահովող անուիտետի պայմանագիր, իսկ մնացած մասը նա իրավունք ունի ստանալ միանվագ վճարի տեսքով:

Բացի վերը նշվածը` կենսաթոշակային հաշվում առկա միջոցները միանվագ վճարի ձեւով վճարվում են նաեւ`

1. մասնակցի` նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ ճանաչվելու դեպքում,
2. մասնակցի` ծայրահեղ ծանր վիճակում գտնվելու եւ կենսական կարեւոր օրգանների անբուժելի ախտահարումով հիվանդ լինելու դեպքում:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նպաստը նշանակելու եւ վճարելու վերաբերյալ որոշում կայացնելու դեպքում նպաստի` ուղղակի վճարվող գումարը գրանցվում է հաջորդ ամսվա վճարման ցուցակներում:




Լրահոս