Շիրակի նախկին եւ ներկա մարզպետների միջեւ բախում է հասունանում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2018 թվականի փետրվարի 14-ին «Արփի լիճ» ազգային պարկ ՊՈԱԿ-ը, որի տնօրենն է Շիրակի նախկին մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, դիմել է դատարան եւ պահանջում է ՀՀ Շիրակի մարզպետարանից գումար բռնագանձել:
Այս գործը նախագահելու է դատավոր Սուրեն Մնացյանը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Շիրակի նախկին մարզպետ Հովսեփ Սիմոնյանը պատմեց, որ խնդիրը կապված է հողերի վարձակալման վճարի հետ. «Առաջին փուլում դեռ վարձակալների հետ խնդիր ունենք»: Ի դեպ, հատկանշական է փաստը, որ ե՛ւ Հովսեփ Սիմոնյանը, ե՛ւ ներկա մարզպետ Արթուր Խաչատրյանը դաշնակցականներ են: Չի բացառվում, որ խնդիրն առաջացել է ավելի վաղ` Սիմոնյանի պաշտոնավարման ժամանակ: