Երևանի փոխոստիկանապետ Արտակ Պողոսյանը մանրամասներ ներկայացրեց ՎՏԲ բանկի Բաղրամյան 56 հասցեում գտնվող մասնաճյուղի վրա զինված հարձակումից: Ըստ այդմ` հարձակվողները երկուսն են եղել: Նրանք ներխուժել են բանկ և զենքի գործադրման սպառնալիքով գումար են պահանջել:
Նա հավելեց, որ ըստ նախնական տվյալների՝ բանկի վրա հարձակում կատարած անձինք գումար են պահանջել ատրճանակի սպառնալիքով: «Հարձակվողները փախուստի են դիմել: Նրանք այս պահին դեռ հայտնաբերված չեն»,- ընդգծեց Երևանի փոխխոստիկանապետը:
Հարձակման պահին բանկի ներսում եղել են նաև քաղաքացիներ, սակայն նրանցից գումար չեն հափշտակել:
Հարցին` անվտանգությո՞ւնն է խնդիրը, որ այդպես հեշտ կարողացել են ներխուժել և գումարը տանել, Արտակ Պողոսյանը պատասխանեց, որ այս պահին ոչինչ չի կարող ասել:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: