Փետրվարի 21-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 21-ին, ժամը` 11:00-ին, «Ազդակ» լրագրողական ակումբում (հասցե` Բաղրամյան 59, 3-րդ հարկ, հեռ. 077-57-79-15) տեղի կունենա ասուլիս` «Փետրվարի 21-ը մայրենի լեզվի միջազգային օր» թեմայով:
Բանախոս՝ ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյան:

***

Փետրվարի 21-ին ժամը 11:00-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում մայրենի լեզվի օրվան նվիրված ասուլիսի ժամանակ Լեզվի պետական տեսչության նախկին պետ, լեզվաբան Լավրենտի Միրզոյանը և բանաստեղծ, թարգմանիչ, «Զանգակ» հրատարակչության թարգմանական ծրագրերի համակարգող և միջազգային կապերի պատասխանատու Արթուր Մեսրոպյանը կխոսեն հայոց լեզվում առկա խնդիրների, լեզվի հարստացման մասին, կանդրադառնան օտար հեղինակների գրքերը հայալեզու դարձնելու պահանջին, և էլեկտրոնային գրքերի հասանելիության պայմաններում` տպագիր գրքերի մրցունակության նվազմանը:

***

Փետրվարի 21-ին ժամը 12:00-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի նախագահ Միրա Անտոնյանը կխոսի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին խնամատարության հանձնելու, խնամատար հաստատություններից երեխանրին դուրս բերելու և պատրաստակամ ընտանիքներին որդեգրման տալու մասին, ինչպես նաև կանդրադառնա խնամատարության համակարգում առկա խնդիրներին և նրբություներին:

***

Փետրվարի   21–ին՝  ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի  քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:
ԹԵՄԱ՝     արտաքին եւ  ներքին քաղաքական գերակայություններ. ՀՀ չորրորդ նախագահի ընտրություններ՝ Արմեն Սարգսյանը տվել է իր համաձայնությունը առաջադրվել որպես նախագահի ՀՀԿ թեկնածու.Մյունխենի անվտանգության համաժողովում ՀՀ նախագահի հայտարարությունը:
***

Փետրվարի 21-ին  ժամը 12 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միության նախագահ  Սամվել Զաքարյանը:

Թեման՝ Դեղերի, դեղատների և դեղատոմսերի հետ առընչվող հարցեր, խնդիրներ

***

Փետրվարի 21-ին ժամը 12:30-ին  «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս՝ Մայրենի լեզվի միջազգային օրվա կապակցությամբ։
Թեման՝ «Մայրենի լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման օր։ Մայրենի լեզվի իմացության, գործածության, ուսուցման, զարգացման և պահպանության արդի խնդիրները։ Ի՞նչ լեզվով  ենք խոսում տանը և տանից դուրս։
Որքանո՞վ են պաշտոնատար անձինք և սպասարկման առանձին ոլորտներում աշխատող ՀՀ  քաղաքացիները  տիրապետում գրական հայերենին: Այլ լեզուների իմացության առավելությունները և վտանգները։ Պետության դերը մայրենի լեզվի պահպանման և անաղարտ սերունդներին փոխանցելու գործընթացում։ Կրթական համակարգի, ԶԼՄ-ների և համացանցի դերը օտարախոսության դեմ պայքարում»։
Բանախոսներն են՝
Դավիթ Գասպարյան-  գրականագետ
Հայկազ Մակարյան – գրող, հրապարակախոս, իրավաբան, իրավախորհրդատու




Լրահոս