Հարց քաղաքացիներից` ո՞վ պետք է կատարի արտոնագրային վճարումները, եթե հանրային սննդի օբյեկտը վարձով է տրվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ունեմ հանրային սննդի օբյեկտ, որը վարձով եմ տրամադրել: Խնդրում եմ ասեք` ո՞վ պետք է կատարի արտոնագրային վճարումները:

Հարություն Իսահակյան (48 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ համաձայն «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հավելվածի 1-րդ կետի դրույթների` անհատ ձեռնարկատերերը կամ իրավաբանական անձինք համարվում են արտոնագրային վճար վճարող նաեւ այն դեպքերում, երբ հանրային սննդի ոլորտում գործունեությունն իրականացվում է այլ անձանց կողմից առանց այդ սրահի (սրահների) մասով անշարժ գույքի հետ կապված իրավունքների` օրենքով սահմանված կարգով գրանցման (առանց պետական գրանցման):
Օրենքով սահմանված կարգով վարձակալած (անշարժ գույքի հետ կապված իրավունքները ձեւակերպած) հանրային սննդի սպասարկման սրահում հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու դեպքում արտոնագրային վճար վճարողներ են համարվում վարձակալները:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ արտոնագրային վճարի գումարի մեջ ավալեցված արժեքի հարկի հաշվարկային մեծությունն ընդունվում է 60 տոկոսի չափով:




Լրահոս