Փետրվարի 23-ին ժամը 11:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է քաղաքագետ Լևոն Շիրինյանը: ԹԵՄԱ՝ Տարածաշրջան.մարտահրավերներ և հեռանկարներ:
***
Փետրվարի 23-ին ժամը 12:30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս՝ Արցախյան շարժման 30 ամյակի և Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ՝ Արցախի պաշտպանական դիրքերից նոր վերադարձած հասարակական գործիչների մասնակցությամբ։
Թեման՝ «Արցախյան շարժման 30-ամյակը, դասեր և շարժման ներկայիս կարևորությունը։ Հայրենիքի պաշտպանի այսօրվա առաքելությունը և նրա պաշտպանվածությունը։ Օրերս Արցախում ՀԿ-ների և մշակույթի գործիչների մասնակցությամբ իրականացված միջոցառումները (.2016թ. ապրիլի 26- ին Մարտակերտում զոհված ավագ լեյտենանտ հերոս Տիգրան Պողոսյանի ծննդյան օրվա հիշատակումը փետրվարի 21-ին։ Նոր ֆիլմի շնորհանդես՝ նվիրված Ազատամարտի, ապրիլյան պատերազմում զոհված տղաների և փոխգնդապետ Արամ Առուշանյանի հիշատակին։ Փոխգնդապետ Արամ Առուշանյանին հետմահու և նրա կնոջը պարգևատրելու արարողությունը)։ Տպավորություններ դիրքերից և հետագա անելիքներ։ Անդրադարձ Ալիևի վերջին հայտարարությանը»։։
Բանախոսներն են՝
Մանուշակ Ստեփանյան- «Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե» ՀԿ նախագահ
Արկադի Եդիգարյան – Ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ
Մայիս Ազնավուրյան – Սիսիանի ջոկատի ազատամարտիկ. «Առաջին գունդ» ՀԿ մայոր
Հռիփսիմե Բասենցյան – Լրագրող, սցենարիստ-բեմադրիչ
Սիլվա Մանասյան – 2016թ. ապրիլի 26-ին Մարտակերտում զոհված հրամանատար ավագ լեյտենանտ, Հոռոմ գյուղից՝ Տիգրան Պողոսյանի մայրը
Փետրվարի 23-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է «Նորավանք» հիմնադրամի փոխտնօրեն, ՄԱԿ-ի էներգետիկայի ազգային փորձագետ Արա Մարջանյանը: ԹԵՄԱ՝ Նախիջևան. վտանգ թե հնարավորություն:
***
Վաղը` փետրվարի 23-ին, ժամը 11-ին, տեղի կունենա ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի մամուլի ասուլիսը:
Հասցե` ՀՀ կառավարական տուն 3, 4-րդ հարկ:
***
Փետրվարի 23-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում ( հասցե՝ Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3, 6-րդ հարկ) տեղի կունենա ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի մամուլի ասուլիսը:
Ասուլիսի ընթացքում կամփոփվեն 2017 թվականի գործունեության արդյունքները և կներկայացվի 2018 թվականին նախատեսվող միջոցառումների ծրագիրը:
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 51-13-11, 010 51-13-54:
***
Փետրվարի 23-ին ժամը 16:00-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի 2-րդ հարկում (հասցե՝ 42/1 Տերյան փողոց, Երևան 0001) «Քաղաքացիականգիտակցություն» ազատական ՀԿ «Ազատ ուսանողների ֆորում» ուսանողական միության կողմից կազմակերպվելու է հանդիպում Ղարաբաղյան շարժման մասնակիցների հետ,ովքեր ներկայացնելու են Շարժման պատմությունը և խոսելու հայկական պետականության կերտման և արդի խնդիրների մասին: Հանդիպմանը հաջորդելու է Ղարաբաղյանշարժումը ներկայացնող լուսանկարների ցուցահանդեսը:
Հանդիպմանը հրավիրված հյուրերի շարքում են Դավիթ Շահնազարյանը, Աննա Իսրայելյանը, Ալեքսան Հակոբյանը և Վազգեն Մանուկյանը:
***
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը փետրվարի 23-ին, ժամը 11։30-ին սիրով հրավիրում է նախարարություն ( 8-րդ հարկ, Խորհրդակցությունների դահլիճ), որտեղ հրավիրված ասուլիսին կմասնակցեն նաև նախարարի տեղակալ Արև Սամուելյանը և Պատմամշակութային հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը։
Ասուլիսի թեման՝ պետական բյուջեի միջոցներով 2018թ. հուշարձանների ուսումնասիրման ( այդ թվում՝ պեղումների) նախագծման և վերականգնողական աշխատանքի մրցույթները. 15 հուշարձան։
***
Վաղը` փետրվարի 23-ին, ժամը 11-ին, տեղի կունենա ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի
նախագահ Նարեկ Սարգսյանի մամուլի ասուլիսը:
Հասցե` ՀՀ կառավարական տուն 3, 4-րդ հարկ: