«Lutik»-ի վարունգի մեջ եղել են սև ճանճի թրթուրներ. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սոցիալական ցանցի օգտատիրոջ՝ հնդկական «Բնազրում Ագրո էքսպորտս» ընկերության արտադրության «Lutik» ապրանքանիշի մարինացված վարունգի մեջ որդեր լինելու վերաբերյալ գրառման հիման վրա՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետկան ծառայությունը ձեռնարկել է պետական վերահսկողության միջոցառումներ: Մասնավորապես՝ ՍԱՊԾ աշխատակիցներն այցելել են Մարգարյան 23/6 հասցեում գտնվող «Կայզեր» սուպերմարկետ, որտեղ պահման պայմանների խախտումներ չեն արձանագրվել, իսկ նույն խմբաքանակի մարինացված վարունգի տեղում բացված-կտրատված 3 նմուշների մեջ էլ որևէ բան չեն հայտնաբերել:

Ծառայութունը ներմուծողին հանձնարարել է կապ հաստատել արտադրող ընկերության հետ՝ մանրամասները պարզելու համար: Մինչ այդ տնտեսավարողը՝ «Lutik» ապրանքանիշի ներմուծող «Մինի Բասկոնիա» ընկերության ներկայացուցիչները, տեղեկացրել են Ծառայությանը, որ խնդիրի մասին բարձրաձայնած քաղաքացու հետ կապ են հաստատել, նրանից նմուշ վերցրել՝ փորձաքննության ներկայացնելու համար: Կարանտին փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ վարունգի մեջ եղել են միջատի, մասնավորապես՝ սև ճանճի թրթուրներ: Սա նշանակում է, որ տվյալ տվյալ անհամապատասխանությունը չէր կարող առաջանալ արտադրանքի տեղափոխման և պահման ընթացում և հանդիսանում է արտադրության պրոցեսում առաջացած խնդիր:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն




Լրահոս