Փետրվարի 27-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՓԵՏՐՎԱՐԻ 27-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա «Սովորական ցեղասպանություն» նախագծի հեղինակ Մարինա Գրիգորյանի, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանի ասուլիսը:

ԹԵՄԱ – Կներկայացվի երկու նոր նախագիծ. «Սումգայիթ. խոսում են ադրբեջանցի վկաները» գիրքը և «Սումգայիթ. սպանված սերունդ» ֆիլմը:

***

Փետրվարի 27-ին` ժամը 10:00-ին﹐ «Անի պլազ» հյուրանոցում տեղի կունենա հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստը: Միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի օրակարգում ընդգրկված երկու երկրների տնտեսական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: Նիստը կհամանախագահեն ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը և Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանը:




Լրահոս