***
Փետրվարի 28-ին ժամը 12:00-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում փաստաբան Տիգրան Աթանեսյանը կխոսի Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրությունից, կանդրադառնա Բարձրագույն դատական խորհրդի և դատական համակարգի անկախության փոխկապակցվածությանը, ինչպես նաև կներկայացնի խորհրդի գլխավոր գործառույթները` դրանց արդյունավետությունը, թերի և լավ կողմերը:
***
Մարտի 1-ից ուժի մեջ մտնող կառավարության որոշումը, ըստ որի` մի շարք դեղեր հնարավոր կլինի գնել միայն դեղատոմսով, շարունակում է բուռն քննարկման առարկա մնալ հանրության շրջանում. հօգո՞ւտ, թե՞ ի վնաս բնակչության:
Թեմայի շրջանակներում փետրվարի 28-ին, ժամը 12.00-ին «Անդրադարձ» մամուլի ակումբում կխոսեն Կանխարգելիչ սրտաբանության կենտրոնի գիտական ղեկավար, Երեւան քաղաքի գլխավոր սրտաբան, դոկտոր, պրոֆեսոր Պարունակ Զելվեյանը, հանրային առողջապահության մասնագետ Դավիթ Պետրոսյանը եւ «Ընտանիքի առողջության պահպանման համալիր» ԲՀԿ ղեկավար Մերի Խաչիկյանը:
***
Փետրվարի 28-ին ժամը 12 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը:
Թեման՝ Լրանում է մարտի 1-ի իրադարձությունների 10 տարին:
***