«Ելք»-ի տանը կռիվ է ընկել. «մեղավորը» Սերժ Սարգսյանն է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Որքան էլ «Ելք» խմբակցության ներսում փորձում են թաքցնել տարաձայնությունները, այնուամենայնիվ, դրանք պարբերաբար ի հայտ են գալիս: Մասնավորապես անհամաձայնություններ կան Սերժ Սարգսյանի վարչապետության հեռանկարի դեմ պայքարի հարցում:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Ազատության հրապարակ վերադառնալու մասին` ընդ որում, նշելով, որ ինքն այդ որոշումը կայացրել է ընտանիքի անդամների հետ խորհրդակցելով: Իսկ ահա նրա գործընկեր, «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` հաստատել է, որ դաշինքում բանավեճեր առկա են:

«Բնականաբար տարբեր կարծիքներ կան նշված հարցի շուրջ, եւ հիմնական մտահոգությունը, քննարկումն այն մասին է, թե ինչ անել, որ դաշինքն ունենա արդյունավետ պայքարի միջոց», – ասել է նա` հավելելով, որ Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի անընդունելիության հարցում կա կոնսենսուս, պայքարի ձեւերի հարցում կա տարաձայնություն»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս