«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանի եւ Կարեն Կարապետյանի վերջին օրերի կադրային նշանակումները սյուրռեալիզմի ժանրից էին. նրանց պաշտոնավարման ավարտին մնացել է մեկ ամիս, բայց սա չի խանգարել, որպեսզի երկուսն էլ համալրեն իրենց խորհրդականների` առանց այն էլ մեծ բանակը: Սերժ Սարգսյանն իրեն խորհդական է նշանակել ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանին, իսկ Կարեն Կարապետյանը՝ ԼՂՀ գյուղատնտեսության նախկին նախարար Արամ Մխոյանին:
Թե պաշտոնավարման վերջին ամսում ի՞նչն է նախագահին ու վարչապետին դրդել նման քայլի, ի՞նչ արժեքավոր խորհուրդներ պետք է տան նորանշանակ պաշտոնյաները, որ չեն կարող Սերժ Սարգսյանի 7 եւ Կարեն Կարապետյանի 13 գործող խորհրդականները, պարզ չէ: Փոխարենը պետք է արձանագրենք, որ իշխանությունները շարունակում են այսկերպ շռայլել ՀՀ պետական բյուջեի միջոցները. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` խորհրդականների` այդքան մեծ բանակը խիստ ծախսատար է, եւ ըստ էության կարելի է համարել պետական միջոցների վատնում»:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: