Ո՞վ է նորածնին պոլիէթիլային տոպրակով աղբանոց նետած կինը. մանրամասներ. «Իրավունք»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրավունք» թերթը գրում է. «Մեծամորում աղբանոցում հայտնաբերված նորածնի դիակի փաստով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածի հատկանիշներով (մոր կողմից նորածին երեխայի սպանություն): Հայտնաբերվել է նաև մայրը, ում հայտարարության համաձայն` 2018 թվականի փետրվարի 21-ի լույս 22-ի գիշերն իրենց տան լոգարանում ծննդաբերել է արական սեռի երեխա, որից հետո երեխան մահացել է, և նա մահացած երեխային դրել է պոլիէթիլային տոպրակի մեջ, ապա տեղափոխել է և դրել շենքի բակում գտնվող աղբամանում:

Նորածնի մայրը նույն քաղաքի բնակիչ է, 37 տարեկան: Մեծամորում տարածված լուրերի համաձայն` կինը սոցիալապես անապահով է ապրում, բազմազավակ մայր է: Եվս մեկ հանգամանք. ըստ նույն խոսակցությունների` նրա բոլոր երեխաներն են առողջական խնդիրներով ծնվել: Անգամ ասում են, որ երկու երեխաները մահացել են: Թեև ակնհայտ թերհասության խնդիրներ ուներ նաև այս վերջին երեխան, սակայն աղբանոց նետված նորածնի մասին խոսելիս էլ տեղացիները նշում էին. «Ոնց կարար մայրը զիբիլի նման աղբանոցն ուղարկի անպաշտպան նորածնին, ոնց է ինքն իրեն ներելու, ոնց է ապրում»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս