ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Քրեական հեղինակությունների դեմ մահափորձի կծիկը բացվո՞ւմ է. աղմկահարույց դեպքն ինչպես որ եղել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռևս անցած տարվա հունիսի 2-ին էր «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել, որ հայաստանյան քրեական աշխարհը փոթորկվել է: Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանը (Դոն Պիպո) կասկածներ է ունեցել իր դեմ ծրագրվող սպանության մասին և իրավապահների օգնությամբ վնասազերծել հանցավոր խմբին, տարակարծություններ եղան, թե այդ զարգացումները կապված են Դոն Պիպոյի արտասահմանյան գործունեության հետ:

Մինչդեռ, հայտնել էինք, որ սպանության նախապատրաստությունը խորը արմատներ ունի. մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի էր դարձել, որ մահափորձ է ծրագրված եղել իրականացնել Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի, եւ Արամ Վարդանյանի՝ Վստրեչի Ապերի նկատմամբ: Իսկ որպես կասկածյալ հիշատակվել է Արտյոմ Կանևսկոյի անունը:

Նախ հիշեցնենք, որ 2017 թվականի մայիսի 8-ին Դոն Պիպոն կասկածել էր իր դեմ նախապատրաստվող սպանության մա­սին և այդ մասին տեղյակ պահել իրավապահ մարմիններին: Նույն օրը սպանությունը նախապատրաստելու կասկածանքով ձերբակալվել, ապա կալանավորվել է երեք անձ Արկադի Քոչինյանը, Արտակ Զաքարյանը և ոմն Ղազախեցյան՝ որոշ ժամանակ խմբին օժանդակելու հա­մար կալանավորվել է նաև Զոհրաբ Ղումաշյանը:

Թեև ավելի ուշ մամուլում հրապարակումներ եղան, թե Վստրեչի Ապերը թիրախավորված չի եղել, իսկ մահափորձի պատվիրատուներից մեկը Սոչիից Զորիկն է եղել, այդուհանդերձ, այսօր «Հայկական ժամանակ» օրաթերթը հայտնեց, որ այս քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ ենթադրյալ հանցա­գործների թիրախում ոչ միայն Դոն Պիպոն է եղել, այլև քրեական հեղինակություն համարվող Վստրեչի Ապեր մականունով հայտնի Արամ Վարդանյանը: Այդպիսով, կալանավորվածներին նոր մե­ղադրանք կառաջադրվի Վստրեչի Ապերի սպանությունը նախապատրաստելու համար (ՀՀ ՔՕ 35-104 հոդվածով):
Հիշենք նաև, որ Այս տարվա մայիսի 24-ին, երբ ՀՀ ոստիկանությունը վնասազերծեց մի խմբի, որոնք Էջմիածնում բնակարան էին վարձել, ապրում էին Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի տան հարեւանությամբ, որպեսզի սպանեին Դոն Պիպոյին և այդ օրը նրա հետ եղած Արամ Վարդանյանին՝ Վստրեչի Ապերին:

Ըստ ամենայնի, մահափորձնը գալիս է դեռ 2007 թվականից: Մասնավորապես, ըստ այդ ժամանակ շրջանառվող տեղեկությունների, Արամ Վարդանյանն ընկերների հետ նկատել են, որ պայթուցիկ է նետվում, և փորձել են ատրճանակով պաշտպանվել: Եվս մեկ անգամ մահափորձ էլ ծրագրված է եղել Արամ Վարդանյանի հոր քառասունքի արարողության օրը: Այս իրադարձությունը հանցավոր աշխարհում սրբապղծություն էր որակվել։

Բանն այն է, որ Արամ Վարdանյանի հոր հոգեհացի արարողությունն իրականացվել էր «Արգիշտի» ռեստորանային համալիրում: Հենց այնտեղ էլ հայտնի է դարձել, որ ռեստորանի հարևանությամբ դարանակալվել են քիլլերների ջոկատները: Սակայն նրանք չեն հասցրել գործի անցնել, երբ հոգեհացի մասնակիցներից մեկի թիկնազորի ներկայացուցիչներին կասկածելի են թվացել այն ավտոմեքենաները, որոնց մեջ տեղավորված է եղել քիլլերների 7-8 հոգանոց խումբը: Երրորդ դեպքն էլ տեղի ունեցավ անցած տարի: Վերջում նկատենք, որ խմբի մասին ոչ թե իրավապահներն էին պարզել, այլ Դոն Պիպոյի «հետախույզները»:




Լրահոս