ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տղաների վերաբերմունքը չափն անցավ, նորմալ չէր. Ալիկ Սարգսյանը` ավագանու միջադեպի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկու կողմից էլ սխալներ թույլ են տրվել: ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած դեպքերին, այդ մասին նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:

«Չէի ցանկանա, որ «Երկիր Ծիրանի» խմբակցության աղջիկներն իրենց այդպես դրսևորեին: Մշտապես այն կարծիքին եմ, որ ավելի քաղաքակիրթ ճանապարհ կա, մանավանդ կնոջ համար: Կինն ունի Դուք-ով խոսելու, մարդուն տեղը դնելու հզոր զենք»,  – նշեց նա:

Միևնույն ժամանակ Ալիկ Սարգսյանը մատնանշեց ավագանու ՀՀԿ խմբակցության տղամարդկանց կողմից արված սխալ քայլերը: «Տղաների քաշքշոցը, աղմուկը, սայթաքել, բռնել ինչ-որ բան դա արդեն նորմալ չէր: Ամեն դեպքում բանը չէր հասնի, եթե այդպիսի դիմակայում չլիներ: Քաղաքապետը, որ տեղից վեր կացավ, այդ ռեակցիան էլ  եմ հասկանում, նա չգիտեր, թե մեջն ինչ կա», – հավելեց նա:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս