Դեղերի մի մասն այսօրվանից կվաճառվի միայն դեղատոմսով. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ-ում գրանցված դեղերի մի մասն այսօրվանից կվաճառվի միայն դեղատոմսով: Դրանք հիմնական հակաբորբոքային միջոցներն են, հակաբիոտիկները, հորմոնալ եւ հոգեմետ նյութեր պարունակող դեղերը: Բայց առաջնային հարց է մնում կառավարության սահմանած կարգի նկատմամբ վերահսկողությունը, որպեսզի դեղերը վաճառվեն միայն դեղատոմսով:

Առողջապահության նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, թե հանրապետությունում գործող բոլոր դեղատներն արդեն ստացել են միայն դեղատոմսով վաճառվող դեղերի ցանկը, եւ այսօրվանից սահմանափակումները լիարժեք գործելու են: Նաեւ տեղեկացանք, որ թեեւ վերահսկող մարմինը գոյություն ունի, սակայն այժմ վերակազմավորման փուլում է եւ իր գործառույթները կատարելու է միայն ահազանգերի դեպքում: Նախարարությունից նաեւ փոխանցեցին, որ թերեւս հոկտեմբերից բոլոր դեղատներում կգործեն էլեկտրոնային համակարգեր, որոնք հնարավորություն կտան ֆիքսել բոլոր գնումները: Հիշեցնենք, որ մեր հարեւան Վրաստանը փորձեց կիրառել այս կարգը, սակայն երկու տարի անց հրաժարվեց: Չի բացառվում` նույնը լինի նաեւ Հայաստանում»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս