Մաքսիմալ կոշտ. բոլորը պետք է պատասխանատվություն կրեն. վարչապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ ոռոգման համակարգը մաքրելու խնդրին: Նա ընդգծեց, որ գարնան ոռոգման ջրամակատարարաման նախապատրաստական աշխատանքների շրջանակներում Ջրային տնտեսության պետական կոմիտեն իրականանցնում է ջրանցքների մաքրման ու ընթացիկ նորոգման աշխատանքներ։

Վարչապետի խոսքով` իրականացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ աշխատանքների զգալի մասն ուղղվում է ջրանցքներ թափված կենցաղային ու այլ բնույթի աղբի մաքրմանը:

Կարեն Կարապետյանը Տարածքային կառավարման ու զարգացման նախարարին, ոստիկանության պետին, բոլոր մարզպետներին հանձնարարեց, իսկ Երևանի քաղաքապետին առաջարկեց ձեռնարկել համալիր միջոցառումներ` ֆիզիկական ու իրավաբանական անձանց կողմից ոռոգման ջրանցքներում աղբ թափելու դեպքերը կանխարգելելու նպատակով:

«Շատ պարզ խնդիր է` կանալները բերում` աղբը թափում ենք, հետո բողոքում ենք, թե ինչու ջուր չունենք։ Պարոն Լոքյան, մաքսիմալ կոշտ, մարզպետները, համայնքի ղեկավարներները, բոլորը պետք է պատասխանատվություն կրեն, մենք լրացուցիչ փող ենք ծախսում այնտեղ, որտեղ պրոբլեմը մենք ենք ստեղծում»,- ասաց Կարեն Կարապետյանը:




Լրահոս