
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստի ժամանակ հիշեցրեց, որ 2017 թվականի դեկտեմբերի 14-ին անդրադարձել էին քաղաքների մուտքի և ելքի ճանապարհների բարեկարգման հարցերին:
«Հաշվի առնելով, որ հարկավոր է սեղմ ժամկետներում կատարել բարեկարգման աշխատանքները` հանձնարարում եմ Ֆինանսների նախարարին, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, ինչպես նաև առաջարկում եմ Երևանի քաղաքապետին՝ 1-ամսյա ժամկետում համատեղ մշակել՝ «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Երևան տանող ճանապարհի հատվածի բարեկարգման, ճարտարապետական մոտեցումների, խորհրդանիշների տեղադրման միասնական լուծումները, ինչպես նաև` նախագծային փաստաթղթերը, այդ թվում` ակնկալվող ֆինանսական ծախսերը և համապատասխան փաթեթը ներկայացնել Կառավարության աշխատակազմ»,- ասաց նա: