ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրայր Թովմասյանն ուրախացրեց պատգամավորներին և հեռացավ ԱԺ-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովը քվեարկությամբ Հրայր Թովմասյանին ընտրեց Սահմանադրական դատարանի անդամ: ՍԴ անդամի պաշտոնում Հրայր Թովմասյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 64, դեմ՝ 27 պատգամավոր: Քվեարկության արդյունքների ամփոփումից հետո այս մասին հայտնեց Ազգային ժողովի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը: «Քվեարկությանը մասնակցել է 93 պատգամավոր: Երկու քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Այսպիսով, Հրայր Թովմասյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի անդամ»,- ասաց Մելիքյանը:

ՍԴ նորընտիր անդամ Հրայր Թովմասյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար: «27 դեմ ձայները ես կարող եմ դիտարկել այսպես, որ մարդիկ չեն ցանկանում, որ ես Ազգային ժողովից գնամ: Շնորհակալ եմ այդ ձայների համար»,- կատակեց Թովմասյանը: Այնուհետև Թովմասյանն ընթերցեց երդման տեքստը. «Ստանձնելով Սահմանադրական դատարանի պաշտոնը՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջև երդվում եմ՝ ապահովել Սահմանադրության գերակայությունը, լինել անաչառ, հավատարիմ մնալ Սահմանադրական դատարանի անդամի երդմանը»:




Լրահոս