
«Աէրոֆլոտ օփեն» շախմատի միջազգային մրցաշարի ավարտից հետո կայացավ կայծակնային շախմատի մրցաշար, որին մասնակցեցին առաջատար գրոսմայստերներ Սերգեյ Կարյակինը, Հիկարու Նակամուրան, Շահրիյար Մամեդյարովը, Բորիս Գելֆանդը, Յան Նեպոմնյաշչին եւ այլք:
Հայաստանի 13 ներկայացուցիչներից լավագույն արդյունք ցույց տվեց Զավեն Անդրիասյանը: Հայաստանցի շախմատիստը, 18 հնարավորից վաստակելով 14 միավոր, Հիկարու Նակամուրայի հետ բաժանեց 2-3-րդ տեղերը: Երկու շախմատիստների լրացուցիչ ցուցանիշները հավասար էին:
Հաղթող դարձավ Յան Նեպոմնյաշչին (ՌԴ)՝ վաստակելով 15 միավոր: Մրցաշարին մասնակցեց շուրջ 210 շախմատիստ, այդ թվում 83 գրոսմայստեր:
Աղբյուրը եւ լուսանկարը՝ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի