ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ու իր որդին` Սերգեյը, զբաղված են կաթնամթերքի արտադրությամբ: Խոսքը «Կրեմա» կաթնամթերքի ընկերության մասին է: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ընկերությունը գտնվում է Լոռու մարզի Վանաձոր քաղաքում:
Տեղեկացնենք, որ նրանց պատկանող կաթնամթերքի գործարանը ակտիվ գործունեություն էր ծավալում, երբ Դավիթ Լոքյանը զբաղեցնում էր գյուղատնտեսության նախարարի պաշտոնը: Բայց նախարարի պաշտոնը թողնելուց հետո կաթնամթերքի գործարանը դադարեցրեց իր գործունեությունը: Պարզվում է` հիմա հակառակ երեւույթն է. գործարանը իր գործունեությունը սկսել է անցած տարվա հոկտեմբերից: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ գործարանի աշխատանքներով հիմնականում զբաղված է կրտսեր Լոքյանը, ով Հովիկ Աբրահամյանի խորհրդականն էր, նաեւ ԱԺ ընտրություններում ՀՅԴ ռեյտինգային թեկնածուներից մեկը Երեւանի թիվ 1 ընտրատարածքում: