
Ավանդական դարձած կառավարության նիստը հինգշաբթի օրվա փոխարեն հաջորդ շաբաթ տեղի կունենա մարտի 6-ին: Բանն այն է, որ մարտի 8-ը և 9-ը ոչ աշխատանքային օրեր են, և մեկ շաբաթ բաց չթողնելու համար որոշում է կայացվել կառավարության նիստն անցկացնել երեքշաբթի:
Հավելենք, որ այդ օրը կգումարվի նաև ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում բազմաթիվ հարցեր են ընդգրկված, այդ թվում Անվտանգության խորհրդի մասին քննադատված օրենքը: