
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` եթե անձը գտնվում է աշխատանքային պրակտիկայի կազմակերպման փուլում, ապա նա որքա՞ն պետք է վճարվի գործատուի կողմից:
Ալինա Մկրտումյան (32 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Մկրտումյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ պրակտիկայի ամբողջ ժամանակահատվածի ընթացքում`
պրակտիկանտին վճարվում է աշխատավարձ` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված գումարի չափով, պրակտիկան անցկացնող անձին` նախորդ տարվա միջին ամսական աշխատավարձի 20 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված գումարի չափը,
գործատուին տրամադրվում է գումար` պրակտիկանտի համար կատարվող սոցիալական ապահովության վճարները փոխհատուցելու համար:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ գործատուի մոտ աշխատանքային պրակտիկայի կազմակերպման ծրագրի տեւողությունը 3 ամիս է: