
Տավուշի մարզային «Տավուշ» հեռուստաընկերությունը, որ փաստացի հանդիսանում է Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի սեփականությունը, եթեր չի հեռարձակվում: Մարզային այդ հեռուստաընկերությունը տեղական նորություններ, մարզի կյանքի տարբեր ոլորտներին առնչվող հաղորդումներ չի պատրաստում եւ հեռարձակում, փոխարենը վերահեռարձակում է ՀՀԿ-ի «Արարատ» հեռուսատաընկերության հաղորդումները:
Այլ կերպ ասած` Հովիկ Աբովյանն իր հեռուստատեսությունը դարձրել է ՀՀԿ-ի խոսափողը այդ մարզում: «Հայաստանի հեռուստատեսային ցանցեր» ընկերությունը Հայաստանի մարզերում թվային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերություններից որպես մատուցված ծառայության վճար պահանջում է տարեկան 4 միլիոն դրամ գումար: Այդքան գումար «Տավուշ» հեռուստաընկերությունն ի վիճակի չէ մուծելու, քանզի Տավուշի մարզում խոշոր ձեռնարկություններ, պոտենցիալ գովազդատուներ գրեթե չկան: Տավուշի մարզային հեռուստաընկերության ճակատագիրը մշուշոտ է:
Ոսկան Սարգսյան
Տավուշ