Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունը անցած տարեվերջին երկու մարդատար ավտոմեքենա է գնել` ճապոնական արտադրության: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ նախարարությունը երկու ավտոմեքենաների ձեռքբերման նպատակով անցած տարվա դեկտեմբերի 22-ին պայմանագիր է կնքել «Տոյոտա Երեւան» ընկերության հետ:
Ըստ այդմ, ԿԳՆ-ն յուրաքանչյուր ավտոմեքենայի համար պետական միջոցներից վճարել է 9 մլն 750 հազար դրամ` ընդհանուր ծախսելով 19 մլն 500 հազար դրամ: Ի դեպ, ԿԳՆ-ի ձեռք բերած ավտոմեքենաների տեխնիկական բնութագրում նշված է, որ 2017 թվականի արտադրության են, չօգտագործված: Իսկ թե ինչքանով էր հրատապ այդ մեքենաների գնումը, չի պարզաբանվում: