Լենա Նազարյանը երեկ նկարահանել է հաշվարկի գործընթացը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ խորհրդարարանում դեռեւս շարունակվում էր քննարկվել Բարձրագույն դատական խորհրդի անդամների քվեարկությունը, որը սկանդալի վերածվեց, երբ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե իրենց բոլոր անդամները դեմ են քվեարկել Գագիկ Հարությունյանին, սակայն երկու դեմ է հայտարարվել:

ՀՀԿ-ականները երեկ մասնավոր զրույցներում նկատում էին, թե «Ելք»-ը, ըստ երեւույթին, գտել է իրենց մեջի «դավաճաններին», այդ պատճառով էլ աղմուկ չեն բարձրացնում եւ իրավապահ համակարգին չեն դիմում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ Արմեն Սարգսյանի քվեարկությունից հետո քվեաթերթիկների հաշվարկի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանն ամբողջությամբ տեսանկարահանել է գործընթացը եւ մեկ առ մեկ հաշվել բոլոր քվեաթերթիկները:




Լրահոս