Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է «Խետաֆեի» դեմ տարած հաղթանակը Լա Լիգայի 27-րդ տուրում.
«Գոհ եմ այսօրվա խաղից ու արդյունքից: Հիմա մեր բոլոր մտքերը կապված են երեքշաբթվա հետ: Այժմ ավելի լավ վիճակում ենք, քան չորս օր առաջ, սակայն ՊՍԺ-ի հետ պետք էլ ավելի լավ խաղանք:
Ռոնալդուն խաղալու է Փարիզում ու ես միայն ուրախ եմ, քանի որ նա հիանալի մարզավիճակում է»,-Զիդանի խոսքերը մեջբերում է «Marca»-ն: