ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը մարտի 6-ին, ժամը 11։30-ին սիրով հրավիրում է նախարարություն ( 8-րդ հարկ, Խորհրդակցությունների սենյակ), որտեղ նախատեսված ասուլիսում կներկայացվեն ֆիլմերի ֆինանսավորման ընտրության նոր կանոնակարգը և ոլորտի հիմնախնդիրները։
Նախարարի հետ ասուլիսին կմասնակցեն Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը և Կինոկենտրոնի գեղարվեստական ղեկավար-ֆիլմ հանձնակատար Արսեն Բաղդասարյանը։
***
Մարտի 6-ին՝ ժամը 10:00-ին, «Radisson Blu» հյուրանոցի «Արմենիա» սրահում (3-րդ հարկ) տեղի կունենա «Տրասեկա» միջկառավարական հանձնաժողովի հերթական` 13-րդ նիստը:
Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանակներում անցկացվող նիստին ներկա կլինեն «ՏՐԱՍԵԿԱ» ծրագրի մասնակից 15 երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, ՀՀ-ում «ՏՐԱՍԵԿԱ» անդամ-պետությունների դեսպանությունների, «ՏՐԱՍԵԿԱ» միջկառավարական հանձնաժողովի մշտական քարտուղարության ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Եվրահանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաներ։
Միջոցառումը լուսաբանել ցանկացող լրատվամիջոցների ներկայացուցիչներին խնդրում ենք գրանցվել նախապես՝ մինչև մարտի 5-ը՝ ժամը 21:00-ն:
Միջոցառմանը ներկայանալ առնվազն 20 րոպե շուտ:
Գրանցվելու համար խնդրում ենք զանգահարել 010. 59-01-47, 010.59-01-71, 043. 32-23-33 հեռախոսահամարներով:
***
Մարտի 6-ին, ժ. 12.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա Մոսկվա-Երևան-Աստանա-Բիշքեկ-Մինսկ տեսակամուրջ՝ «ՀԱՊԿ անդամ-պետությունների ռազմական անվտանգության հիմնական սպառնալիքները» թեմայով:
Տեսակամրջի ընթացքում, որը կանցկացվի ՀԱՊԿ Միավորված շտաբի պետ գեներալ–գնդապետ Անատոլի Սիդորովի ճեպազրույցի ձևաչափով, անդրադարձ կարվի անվտանգության սպառնալիքների նվազեցման համար ձեռնարկվող միջոցներին, ՀԱՊԿ Միավորվածշտաբի գործունեության առաջնահերթ խնդիրներին, ներկա ռազմա-քաղաքական իրավիճակում Կազմակերպության ռազմական բաղադրիչի զարգացման հարցերին, կդիտարկվեն նոր մոտեցումներ՝ ՀԱՊԿ զորքերի (Հավաքական ուժերի) զորավարժությունների կազմակերպմանը: Նաև խոսք կգնա ՀԱՊԿ օդային հավաքական ուժերի զորավարժությունների մասին, որոնք կանցկացվեն առաջին անգամ:
Մասնակիցներ.
Երևանում, Աստանայում, Բիշքեկում և Մինսկում ՝
***
ՄԱՐՏԻ 6-ին` ժամը 11:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանի և ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետ, մանկական ալերգոլոգ Աստղիկ Բաղդասարյանի ասուլիսը:
ԹԵՄԱ – Սեզոնով պայմանավորված ալերգիաների սրացումը, հիվանդացության տարածվածությունը, շնչառական հիվանդությունների կանխարգելումն ու բուժման մեթոդները:
***