Հարց քաղաքացիներից` այլ պետության քաղաքացիություն ընդունելու համար ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` եթե անձը մտադիր է այլ պետության քաղաքացիություն ընդունել, ապա ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել:

Հրայր Խաչատրյան (48 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու մասին անձամբ հայտնելիս հայտարարություն տվողը ներկայացնում է`
դիմում; Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը եւ դրա պատճենը; այլ պետության քաղաքացու անձնագիրը եւ դրա պատճենը (անձնագրերի եւ անձնագրերի պատճենների համապատասխանությունը ճշտելուց անմիջապես հետո անձնագրերը վերադարձվում են հայտարարություն տվողին):
Հայտնում ենք նաեւ, որ այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու մասին փոստով հայտնելիս հայտարարություն տվողը ներկայացնում է`
դիմում, ինչպես նաեւ ՀՀ քաղաքացու եւ այլ պետության քաղաքացու անձնագրերի նոտարական կարգով վավերացված պատճենները:

Հայաստանի Հանրապետության միգրացիոն պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ դիմումում նշվում է այն մարմնի անվանումը, ում ներկայացվում է դիմումը, հայտարարություն տվողի անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, վայրը, այն պետության անվանումը, որի քաղաքացիությունը ստացել կամ ընդունել է, քաղաքացիությունն ստանալու կամ ընդունելու օրը, ամիսը, տարեթիվը: Դիմումը ստորագրում է հայտարարություն տվողը` նշելով դիմումը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը:
Նշենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող փաստաթղթերն են ՀՀ քաղաքացու անձնագիրը, իսկ մինչեւ 16 տարին լրանալը` ծննդյան վկայականը կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող վկայականը: Ի դեպ, Հայաստանի Հանրապետության քաղաքացուն այլ պետությանը հանձնելն արգելվում է: ՀՀ քաղաքացու ամուսնությունն օտարերկրյա քաղաքացու հետ ինքնին քաղաքացիության փոփոխման չի հանգեցնում:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում:    




Լրահոս