Մարտի 7-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 7-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Սոցիոմետր անկախ սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը: ԹԵՄԱ՝ քաղաքական ուժերի ենթադասությունը՝ ըստ հզորության, կամ ով է երկրում հարց լուծողը: Սոցիոմետրի փորձագիտական հարցման արդյունքները:

***

Մարտի 7-ին, ժամը 12:00-ին ՀՀ առողջապահության նախարարության կոլեգիայի դահլիճում տեղի կունենա բրիֆինգ:

Թեման՝ Սոցիալական փաթեթ. 4 ամսվա արդյունքների ամփոփում, բժշկական ապահովագրության հետագա քայլերը:

Կցուցադրվի տեսանյութ:

Բանախոս`ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Մարգարյան:

***

ՄԱՐՏԻ 7-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանի ասուլիսը:

ԹԵՄԱ –  Զբոսաշրջության ոլորտում Երևանի քաղաքապետարանի 2018 թվականի ծրագրերը, առաջիկա տոնական օրերին սպասվող միջոցառումները, 2017 թվականի աշխատանքի ամփոփում:

***

Մարտի 7-ին ժամը 13.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա  «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանի ասուլիսը։

Թեման՝ «Դեղատոմսով դեղեր բաց թողնելու որոշման ժամանակավորապես կասեցումը. Գործընթացի ապօրինությունը. դեղատների շահման և բնակչության տուժման իրողությունը. Ստեղծված  իրավիճակի գնահատականը. պատասխանատուների շրջանակը և շտկման ուղիները»։

***

Մարտի 7-ին, ժամը 12.00-ին «Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրն է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ստոմատոլոգ Լազար Եսայանը:

Թեման` Ատամնաբույժների բողոքն ընդդեմ էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրման: Ի՞նչ նպատակ է հետապնդում համակարգին միանալու որոշումը եւ կթանկանա՞ն, արդյոք, ատամնաբուժական ծառայությունները դրա հետեւանքով. որքանո՞վ են հիմնավորված բուժաշխատողների մտահոգությունները:

***

«Օգնության կամուրջ» հիմնադրամը կազմակերպում է անվճար Վազքի մարզումներ Երևանում, որին  կարող են միանալ ինչպես սկսնակները, այնպես էլ փորձառու վարզորդները։




Լրահոս