Դեղատոմսով դեղերի վաճառքի մասին որոշում ընդունվեց. վարչապետը զգուշացրեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում իրավական ուժ ստացավ մարտի 1-ից մի շարք դեղեի դեղատոմսով բաց թողնելու մասին որոշումը: Առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանը նշեց, թե մարտի 1-ից պետք է բազմաթիվ դեղեր վաճառվեն միայն դեղատոմսի առկայությամբ, սակայն նրա խոսքով, հաշվի առնելով հասարակական արձագանքը, որոշվել է այդ գործընթացը փուլ առ փուլ իրականացնել:

Մասնավորապես, նա նշեց, թե մարտի 1-ից հոգեմետ դեղերին է դա վերաբերում, հուլիսի 1-ից ներարկումային դեղերին, իսկ արդեն հոկտեմբերի 1-ից կտարածվի նաեւ այլ դեղամիջոցների վրա:

Որոշումն ընդումնվեց, իսկ վերջում էլ վարչապետը հորդորեղ ուշադիր լինել, ասելով, թե տեղեկությունների համաձայն դեղատների դիմաց դեղատոմսեր են գրում, տալիս:




Լրահոս