մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը մարտի 12-ին, ժամը 13։00-ին սիրով հրավիրում է նախարարություն ( 8-րդ հարկ, Խորհրդակցությունների դահլիճ) որտեղ նախատեսված է ասուլիս՝ «Եվրիմաժի» 150-րդ աշխատանքային նիստը Երևանում անցկացնելու կապակցությամբ։ Ասուլիսին կմասնակցեն նախարարության արտաքին կապերի վարչության պետ Լուսինե Քարամյանը, Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը,
«Եվրիմաժում» Հայաստանի ներկայացուցիչներ Սուսաննա Հարությունյանն ու Վրեժ Քասունին։ «Եվրիմաժի» 150-րդ աշխատանքային նիստը Երևանում տեղի կունենա 2018թ.մարտի 12-16-ը։ Նիստին մասնակցելու են կառույցի նախագահ Կատրին Թրոտմանը, գործադիր տնօրեն Ռոբերտո Օլլան և 65-հոգանոց աշխատանքային խումբը (անդամ երկրների ներկայցուցիչները)։
***
Մարտի 12-ին ժամը 12:00-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում «Էրեբունի» բժշկական կենտրոնի անգեոգրաֆիկ ծառայության ղեկավար, սրտաբան Մերուժան Սաղաթելյանը կխոսի գարնանը սրտանոթային հիվանդությունների սրացման մասին, կանդրադառնա սեզոնին բնորոշ քրոնիկ հիվանդությունների խորացմանը և կպարզաբանի, թե ինչպես խուսափել այդ հիվանդություններից:
***
Մարտի 12-ին ժամը 12 00 Հայացք մամուլի ակումբի հյուրերն են ABC իրավաբանական կենտրոնի տնօրեն, իրավապաշտպան Արա Խաչատրյանը և «Տուգանք» հասարակական միավորման ղեկավար, վարորդների իրավունքների պաշտպան-փաստաբան Արտակ Խաչատրյանը:
Թեման՝ ՀՀ-ում մաքսազերծման խնդիրները ավտոներմուծողների համար, ԱՊՊԱ համակարգի բարդություններըև պատահարների գրանցման կարգը Վրաստանում: